ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանցիները կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան

Հայաստանցիները կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան
13.11.2026 | 21:12

Հայաստանը սարքել են անհեթեթ պետություն։

Անվտանգության մեծ խնդիրներ և ոչ բարի հարևանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող երկրի վարչապետը, իր խոսքով, կարճ այցով է գալիս Հայաստան, որպեսզի նորից ոչ կարևոր ժողովի մեկնի հեռավոր արտերկիր։

Եվս մի անկապություն. նոյեմբերի 15-ին 100 հոգի Երևանի կենտրոնում 2կմ վազելու են դինոզավրի հանդերձանքով, հաղթողը ստանալու է 1 միլիոն դրամ։ Հայաստանցիները կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, այնքան անտրամաբանական, անկապ բաներ են անում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ